Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրհեղեղ Բրազիլիայում

Հասարակություն
1a491a387389e33769a0aeae0417a383

Մարտ ամսին սկսած և մինչ օրս չդադարող անձրևների հետևանքով՝ Բրազիլիայի ամենախոշոր նահանգներից՝ Ամազոնասում՝ գետը հունից դուրս է եկել, եւ մասնակի և ամբողջությամբ ջրասույզ արել բազմաթիվ բնակավայրեր։ Տուժվել են ավելի քան 74 հազար ընտանիքներ։

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ որոշ գյուղական համայնքներում ջրի տակ է անցել դաշտերի ողջ բերքը։

Սաստիկ տուժել է իրավիճակը առողջապահության ոլորտում՝ Սանիտարահիգենիկ վատ պայմանների պատճառով աճում է հիվանդությունների թիվը։ Ամազոնաս նահանգի 32 քաղաքների իշխանությունները ստիպված օգնություն են խնդրել կառավարությունից։

Ամազոնասի նահանգապետ Օմար Ազիզը հայտարարել է, որ տուժած 50 հազար ընտանիքներ մոտ 200 դոլարի չափ ֆինանսական օգնություն կստանան։