A
A
Աջափնյակում ջուր չի լինի
Մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան և Լուկաշին թաղամասերի, Գր. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4 շենքերի, Սպանդարյան կայարանի, Մերձավան գյուղի, Հաղթանակ թաղամասի վերին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
"Երևան Ջուր" ՓԲ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: