A
A
Կայծակը հարվածել է երիտասարդ զույգին
Երեկ՝ մայիսի 8-ին, Մոսկվայում կայծակնահար են եղել փողոցով քայլող ամուսինները։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» -ն։
Ըստ իրավապահների՝ Մոսկվայի Երկրորդ Վրադիմիրովսկի փողոցով քայլելիս ամուսինները չեն հասցրել պատսպարվել, երբ սկսել է անձրևը, իսկ առաջին հզոր կայծակը շեշտակիորեն հարվածել է ամուսիններին։ Տղամարդը ուշքի գալով, փորձել է արհեստական շնչառություն տալ կնոջը, սակայն վերջինս արդեն մահացած է եղել։
Դեպքի վայր հասած շտապ օգնությունը հոսպիտալացրել է ամուսնուն։ Նա այժմ գտնվում է քաղաքային հիվանդանոցներից մեկում։