Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրեւը չփչացրեց

Հասարակություն
3b8bfab6b6fd41439ef05e49a20ad024

Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված էր արցախյան մշակույթը:

Առանձին տաղավար ուներ նաեւ «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնի սաների աշխատանքները: Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաները:
Ներկաները բոլորն էլ տպավորված էին թե ՆԱՄ կենտրոնի սաների աշխատանքներով, թե մյուս տաղավարներով:
Միջոցառման ընթացքում հորդ անձրեւ սկսվեց, ինչը, սակայն, չփչացրեց հարյուրավոր մարդկանց տոնական տրամադրությունը, եւ միջոցառումն ընթացավ իր բնականոն հունով:

Արևիկ Դանիելյան