Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Superjet-ը անհետացել է

Հասարակություն
2b62a81e88be994954c8eb001d2364ae

Ռուսաստանյան արտադրության Superjet-100 օդանավը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ցուցադրական թռիչք իրականացնելիս անհետացել է ռադարների էկրաններից։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ օդանավում 44 մարդ կա` ներառյալ անձնակազմը։ Ուղեւորներից 8-ը ռուսաստանցիներ են, 36-ը` այլ երկրների քաղաքացիներ։ Նրանք բջջային հեռախոսների զանգերին չեն պատասխանում։

Հաղորդվում է, որ կապը կորցնելուց քիչ առաջ անձնակազմը լեռնային շրջանում վայրէջքի թույլտվություն էր խնդրել։

«Սուխոյ» ավիագործարանի օդանավը նախատեսվում էր ցուցադրել ասիական վեց երկրներում։ Ինդոնեզիայից առաջ Superjet-ը եղել էր Մյանմարում, Պակիստանում ու Ղազախստանում, պետք է լիներ նաեւ Լաոսում եւ Վիետնամում։

Superjet-ի առաջին գնորդը Հայաստանն է։