A
A
Անհետացած ինքնաթիռը՝ ժայռի վրա
Մեկ օր առաջ ռադարների էկրաններից անհետացած «Սուխոս Սուպերջեթ 100» ռուսական օդանավի մնացորդները հայտնաբերվել են Ւնդոնեզիայում։ Այն հայտնաբերվել է Ջակարտայից դեպի հարավ գտնվող լեռնային շրջանի ժայռերից մեկի վրա։
Ինքնաթիռը տեղափոխում էր 45 մարդ: Այս պահին հավաքում են զոհվածների մարմինները։
«Սուպերջեթ 100» մակնիշի օդանավերն շահագործվում են Ռուսաստանի ամենախոշոր՝ «Աերոֆլոտ» և հայկական «Արմավիա» ավիաընկերությունների կողմից:
Լուսանկարը՝ BBC