Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդի վիճակը ծանր է

Հասարակություն
2d81bef4f976e0620b8fb7fc2125042d

Մայիսի 10-ին, ժամը 23.35-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 30 ՏՏ 602 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով վարորդ՝ Վանաձորի բնակիչ, 1986 թ. ծնված Սերյոժա Գալստյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է։
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունըլ