Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօրվանից գործում է վագոն-լաբորատորիա

Հասարակություն
4ce3ef7c1133a3b1a1cedc012d822ee4

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այսօրվանից սկսեց գործել ԿՎԼ-Պ2.1 նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան:

Վագոնը գնվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում և արտադրված է Ռուսաստանի Տեղեկատվական և տրանսպորտային համակարգերի գիտաարտադրական կենտրոնում։

Գծաչափ վագոն-լաբորատորիան, մասնավորապես, իրականացնում է ռելսերի վիճակի հիմնական ցուցանիշների ախտորոշումը, սահմանում է գծի հիմնական չափորոշիչները, իրականացնում է գծի վիճակի վիճակագրական վերլուծությունը 1 տարվա կտրվածքով: Հետազոտության ժամանակ սարքը նաև ավտոմատ կերպով ցուցադրում է անցյալ ախտորոշման արդյունքները՝ միաժամանակ համեմատելով հին ու նոր տվյալները:

Լաբորատորիան նաև անցկացնում է հսկվող չափանիշների ավտոմատացված մշակումը՝ ձևավորելով համապատասխան հաշվետվությունները:

Գծաչափ վագոն-լաբորատորիան սկսելու է աշխատել արդեն այսօր և թույլ կտա կատարելագործել երկաթուղային ենթակառուցվածքի վիճակի հսկողության գործող համակարգը, ինչն, իր հերթին, կբերի գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման: