Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուխով պայքարենք մինչեւ վերջ» (տեսանյութ)

Հասարակություն
6b7c483769c319b983f501da2abe869d


18 տարի առաջ ստորագրված զինադադարի պայմանագիրը իրեն արդարացրել է։ «Եթե նայեինք՝ ինչ է տեղի ունենում 94 թ մայիսից առաջ եւ ինչ հիմա գոյություն ունի այս տարածաշրջանում, զինադադարը ամենամեծագույն ձեռքբերումն է»,-ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

Իսկ ինչո՞ւ մինչ օրս ԼՂ հիմնախնդիր չի կարգավորվել: Պատճառն, ըստ քաղաքագետի, բանակցային ձեւաչափն է, որի շրջանակներում գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Նրանով, որ երկու կողմն է բանակցում եւ Ղարաբաղը դեռ բանակցային սեղանի շուրջը նստած չէ»։

Միաժամանակ քաղաքագետը վստահեցնում է խնդրի կարգավորումն առաջին հերթին կախված Է Ադրբեջանից, «որը պետք է գիտակցի, որ Ղարաբաղի լուծման համար ինքը պետք է վարի իրատեսական քաղաքականություն, այլ ոչ թե ապրի երազներով»։
Քաղաքագետի կարծիքով ղարաբաղյան խնդրի լուծումը կարող է հարյուրամյակներ ձգձգվել, սակայն այլ խնդիր է, թե հայ ժողովուրդը ինչքան կարող է պայքարել:
«Դիմանանք եւ դուխով պայքարենք մինչեւ վերջ, ուրեմն կհասնենք մեր հաղթանակին»,-ասաց նա։