Ճարտարապետ գործուղեցին Թբիլիսի
Մշակույթի նախարարության հայտարարությունը
ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն 2012 թ. մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան փլուզվել է Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցին:
ՀՀ մշակույթի նախարարությունը ճշգրտված տեղեկատվության համաձայն հայտնում է, որ փլուզվել է Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը:
Փլուզման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները:
Տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունվար ամսին ձեռքբերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն, վրացական կողմը ս.թ. ապրիլի վերջին ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել Սբ Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը` հայկական կողմի մասնագիտական կարծիքի համար:
Հաշվի առնելով նոր իրավիճակը` եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը, ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի, ով տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները և կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն:
Մասնագիտական կարծիքը հաշվի կառնվի ներկայացված նախագծի լրամշակման և վրացական կողմի հետ համատեղ քննարկումների ժամանակ: