Ծոմակը մեղադրեց ՀՅԴ-ականներին (տեսանյութ)
Մայիսի 8-ին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբի պայթյունը սեփականատեր Արմինե Օգանեսովան՝ Ծոմակը, կապում է Հայ հեղափոխական դաշնակցության հետ։
Նման մեղադրանքի համար նա հիմք է ընդունում այն հանգամանքը, որ գործով անցնող հիմնական մեղադրյալին ազատ արձակելու գրավը մուծել են դաշնակցության ներկայացուցիչները:
Ակումբում պայթյուն իրականացրած երեք երիտասարդներից մեկի անունը նախաքննության մարմինը դեռ չի հրապարակում:
Ի պաշտպանություն DIY ակումբի՝ այսօր կլոր սեղան էին հրավիրել մի շարք իրավապաշտպաններ: Նրանց կարծիքով` այս գործում մի շարք ուշագրավ թերություններ կան:
Այսօր Ծոմակը հերքեց այն լուրերը, թե իր ակումբի հիմնական այցելուները նույնասեռականներ են. «Ես չեմ կարող ստուգել, ինչ մարդ է ՝մտնում ինձ մոտ, կամ չի մտնում»
Ծոմակի խոսքերով՝ իր ակումբ հաճախող երիտասարդները շատ ազատ են եւ լիբերալ, որոնց շատերը չեն հանդուրժում։