A
A
Բան Կի- Մունը կոտրել է ձեռքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ֆուտբոլ խաղալիս կոտրել է ձեռքը: Այս մասին այսօր՝մայիսի 15-ին, հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկինը:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ գլխավոր քարտուղարը հանգստյան օրերին, ՄԱԿ-ի դիվանագետների թիմի հետ ֆուտբոլի գարնանային մարզումների ժամանակ՝ ձախ ձեռքի ոչ մեծ կոտրվածք է ստացել», -նշել է Նեսիրկինը՝ հերթական ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, Բան Գի Մունի ձեռքին գիպսը կմնա ավելի քան 6 շաբաթ, որը սակայն չի խանգարի վերջինիս աշխատանքային առօրյային, տեղեկացնում է NTV.ru-ն: