Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզապես հայրությունն են ճանաչում

Հասարակություն
c8f9d21c7e31a98ba3c887ab2d465579

Երեւանում ամուսնությունները շատացել են, իսկ ամուսնալուծությունները պակասել: Այսօր ընտանիքի միջազգային օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շենգավիթ համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը` հրապարակելով իրենց համայնքի տվյալները։

«2009թ կատարվել է 1000 ամուսնության գրանցում, 2010թ. 924 ամուսնություն, 2011-ին 1006 գրանցում, 2012թ. մինչ օրս` 292 ամուսնություն: 2009թ. կատարվել է 216 ամուսնալուծություն, 2010թ. 211, 2011- ին`209-ը և 2012թ. մինչև առ այսօր 80 ամուսնալուծություն»,- ասաց Սուսաննա Ավետիսյանը:

Ամուսնալուծությունների պատճառներն, ըստ տիկին Ավետիսյանի, շատ տարբեր են, անհամաձայնություն, անհամատեղելիություն, և իհարկե սոցիալական վիճակ։
Հայ երիտասարդ զույգերն ամուսնալուծվել են նաև սեռական անհամատեղելիության պատճառով: Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի խոսքերով՝ ավանդական գյուղական ընտանիքներում նախկինում նման բաներ չեն եղել, քանի որ այդ ընտանիքներում սեռական անհամատեղելիության հասկացողության մասին գիտելիքներ չեն եղել:

Ըստ տիկին Ավետիսյանի, մեր երկրում օրեցօր ավելանում են քաղաքացիական ամուսնությունները.«Ունենում են երեխաներ,կատարվում է հայրության ճանաչում, որոնք գնալով շատանում են և գրանցումներն ավելի քիչ են»:


Այսօր հայ ընտանիքներում ծնվում է միջինը երկու երեխա՝ նախկին 7-ից 9-ի փոխարեն։