Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը վնասել է ցանքատարածքները

Հասարակություն
4fa6f623db81114757d5644f96234eea

Երեկ ժամը 16.40-ից մինչև 17.20-ը տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղի հացահատիկի` 150 հա և կորնգանի` 60 հա մակերեսով ցանքատարածքներ:
Վնասի չափը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով:
Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 17-ին, ժամը 06.10-ին հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան 40/9 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.25-ին, մարվել` 06.38-ին:
Ամբողջությամբ այրվել է «Լևոն Ամիրյան» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը` 20 քմ մակերեսով:


Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։