Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկականում իմպլանտոլոգի մասնագիտություն չկա

Հասարակություն
44d890628bea838b8b79399221f0c1db

Հայաստանում կա իմպլանտոլոգների պակաս։ Ըստ Երեանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Հակոբյանի, սա է այսօր ոլորտի հիմնական խնդիրը։

«Այսօր դեռևս իմպլանտոլոգի մասնագիտություն Բժշկական համալասարանում չկա,- ասաց նա,- և որակյալ իմպլանտոլոգներ Հայաստանում շատ քիչ են»։

«Ա1+»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ Հայաստանում իմպլանտոլոգիական նյութերն և տեխնոլոգիաները որակով չեն զիջում եվրոպականին, քանի որ դրանք ներկրվում են։

Իմպլանտ մեկ ատամի գինը Հայաստանում տատանվում է 300-500 դոլարի սահմանում։ Պարոն Հակոբյանը պնդում է , որ սա այնքան բարձր գին չէ՝ Եվրոպայի համեմատ։ Եվրոպայում միջինը 1500-2500 եվրոյի սահմաններում է իմպլանտ տեղադրվում։

Հայ իմպլանտոլոգներն այսօր իրենց առաջին գիտաժողովն անցկացրին Երեւանում։ Հայաստանի իմպլանտոլոգների ասոցացիան ստեղծվել է 2011-ին։

Իմպլանտոլոգների ասոցացիայի նախագահ Կարեն Գրիգորյանն խոսեց ոչ միայն բժշկի շահերից։ Ըստ նրա՝ Հայաստանում կա նաեւ պացիենտների շահերը պաշտպանելու խնդիր, որպեսզի նրանք, ոլորտի մասնագետների պակասի պարագայում, կարողանան ստանալ որակյալ բուժում։

Իսկ , ըստ պրոֆեսոր Գագիկ Հակոբյանի, ասոցացիան պետք է կատարի մաղի դեր, որն «իր միջով բաց կթողնի միայն որակյալ մասնագետների»։

Ասոցացիան համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի իմպլանտոգների կազմակերպությունների հետ։ Այսօրվա գիտաժողովին մասնագիտական ելույթներով հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ Ռուսաստանից ժամանած բարձրակարգ մասնագետներ։