A
A
Կայծակը վնաս էր հասցրել «ՏաԹեւերին»
Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, ճոպանուղու աշխատանքը վերականգնված է:
«Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- հայտնեց «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը հոսանքի տատանումներից վնասվել էին, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չէր գործում:
Տեղացի և շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում կարգաբերվել են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը: