Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ արվեստ չէ, որ ուզում են գնել

Հասարակություն
aaf00a6d7e4d1b90e981d99ce9f5dfd3

«Այն, ինչ որ սրտով է արված, այն, ինչի մեջ սիրտ է դրված չեն առնում: Մարդիկ ոչ թե արվեստ են ուզում ձեռք բերել, այլ նվեր են տանում, պատի ծակը լավ թաքցնելու համար մեծ ու էժան կտավներ են առնում»,-ոչ այնքան դժգոհում, որքան այլևս սովորական դարձած իրականությունն է փաստում նկարիչ Հրաչ Բաղդասարյանը Վերնիսաժում մեր զրույցի ժամանակ:

«Մի՞թե արվեստը գնահատողներ ընդհանրապես չկան»՝ հարցին նկարիչը պատասխանում է. «Կան ուղղակի հնարավորություն չունեն գնելու»:


Հրաչ Բաղդասարյանի նկարներում հիմնականում ծառեր են` հենց նոր տերեւակալած, արդեն տերևաթափվող, անգամ սև ու սպիտակ ներկերով գծագրված: Նկարիչը փաստում է, որ դա է լավ վաճառվում: Հաճախորդն է թելադրում ինչ և քանի հատ նկարել:

Արվեստագետի համար Վերնիսաժը սովորական շուկա է դարձել, հեշտ վաճառվող կտավների միջոցով գոյությունը պահպանելու միջոց,-ասում է նա։