Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերակառուցում ի վնաս Երեւանի (տեսանյութ)

Հասարակություն
1f3764fd4875a82c8b5d5e1e6cdccda7

«Երևանի կենտրոնը դժոխքի է նմանվել»,- բնապահպան Կարինե Դանիելյանի նման գնահատականի առիթը Երեւանում ընթացող շինարարական աշխատանաներն են:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահը հավելում է. «Անընդհատ վերակառուցում է տեղի ունենում, և այդ վերակառուցումն ի օգուտ քաղաքի չէ, ի օգուտ առանձին անձերի շահերի է»

Տիկին Դանիելյանին խիստ մտահոգում է շինաշխատանքերի ռիսկայնությունը՝ աղմուկը, փոշին, որը կառուցապատողները հաշվի չեն առնում:

Բնապահպանն ահազանգում է՝ Երևանում նորակառույց շենքերի նման խտությունն ավելացնում է նաև սեյսմիկ վտանգը:

Այս ամենին գումարվում է նաև շենքերի ճարտարապետական ոչ ճիշտ լուծումները:

Նման պատկերի հիմնական պատասխանատուն, ըստ բնապահպանի, Երեւանի քաղապետարանն է:

Նա վստահեցնում է` բոլոր անօրինականությունները հնարավոր է դադարեցնել , եթե ոտքի կանգնեն քաղաքի բնակիչը: