A
A
Մեքենան կախվել էր
Մայիսի 21-ին, ժամը 19.51-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի զորամասի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և առաջնամասով կախվել ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Փրկարարները Թ.Տոնոյանին պատկանող «Աուդի» մակնիշի 26ԼՏ813 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
Նույն օրը, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Քյարքիի հատված) այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.42-ին, մարվել` 21.48-ին:
Ամբողջությամբ այրվել է «Գալաքսի տուր» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ2634 պ/հ ավտոմեքենան: Զոհեր և տուժածներ չկան:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։