Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը Սյունիքին վնաս է տվել

Հասարակություն
4fa6f623db81114757d5644f96234eea

Այսօր առավոտյան տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Սյունիքի մարզի Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի եւ Կապան քաղաքի այգիներն ու ցանքատարածքները:

Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու եվ գնահատելու համար:

Տարածքները «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» կողմից չեն վերահսկվում:

Կարկուտին հաջորդած սելավի պատճառով Շվանիձորում փլվել  է 2 տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր