Շառլ Ազնավուրը 88 տարեկան է
Ֆրանսիացիները, եւ ոչ միայն նրանք, այսօր չեն պատկերացնում Ֆրանսիան՝ առանց Ազնավուրի երգերի
1924 թ.-ի մայիսի 22-ին Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Արվեստի նկատմամբ յուրահատուկ հակումը նրա մոտ դրսևորվել է դեռևս մանկուց։ Սկզբում տարվել է թատրոնով, հետո երգել է կաբարեում, իսկ որպես երգիչ հայտնի է դարձել միայն 1956 թ.-ին։ ։
Հայազգի հանրահռչակ երգիչը շուրջ 800 երգերի հեղինակ է։ Դրանցից շատերը, ինչպիսիք են «Մաման», «Բոհեմը», «Ավե Մարիյա», «Երկու կիթառ» և բազմաթիվ այլ երգեր պատկանում են ոսկե ֆոնդին և պահանջարկ ունեն առ այսօր։
Շառլ Ազնավուրի երգերը կատարել և կատարում են Էդիթ Պիաֆը, Պլաչիդո Դոմինգոն, Լայզա Մինելին, Մստիսլավ Տոստրոպովիչը, Ջո Դասենը, Շերը և այլ հանրահայտ երգիչ - երգչուհիներ։
Ազնավուրը միշտ էլ հպարտացել է իր հայկական ծագմամբ և մշտապես սատար է կանգնել Հայաստանին։ Նա Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 2009 թ.-ից Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է։
Հայազգի 88 -ամյա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը այսօր էլ կայտառ է, կյանքով լեցուն։