A
A
Ազատանը հայտնվում է ջրի տակ (տեսանյութ)
80-ականների սխալ ինժեներական աշխատանքի պատճառով ճահճացել են Ազատան համայնքի տնամերձներն ու տները հայտնվել են ջրի մեջ: Այստեղ բետոնե տաշտակների հարակից հատվածներում բոլոր պատերը բորբոսապատ են, տարածքում ծառ անգամ չի աճում, քանի որ հողի շերտի տակ կուտակված գրունտային ջրերի մակարդակը գերբարձր է: Խնդրի լուծում չի եղել անգամ Ջաջուռ գետի հունի մաքրումը, քանի որ ջուրն իր հետ պարբերաբար տարբեր բերվածքներ է լցնում հունի մեջ:
Դրա նեղացմանը նպաստում է նաեւ բնակիչների կողմից հունին հարակից տարածքներում աղբ լցնելու հանգամանքը: Մանրամասները «Ցայգ» ՀԸ տեսանյութում: