A
A
Զինծառայողը ձերբակալված է
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Վերին Պտղնի գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Դարբինյանին։
Ըստ ոստիկանության մամլո ծառայության նա մայիսի 21-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
Ա.Դարբինյանը ձերբակալված է: