Ռուսն ու վրացին Ծաղկաձորում
Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը մեկնարկեց «Արմատ և սաղարթ» խորագրով երիտասարդ գրողների հերթական խորհրդակցությունը: Այս տարի այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն ներկայացուցիչների՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, այլև Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից։ Գալիք տարիներին այս երկրների շարքը կհամալրեն նաև Բելառուսը և Մոլդովան:
Ռոսսոտռուդնեչեստվայի Հայաստանի ներկայացուցչության նախագահ Վիկտոր Կրիվապուսկովի առաջարկով գուցե խորհրդակցությունները հրավիրվեն տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը՝ նրա բառերով, «գրական սերմեր ցանելու և ապա ստացած բերքը հավաքելու նպատակով»:
«Հաղթում է միշտ այն բանակը, որ երիտասարդ է, և հետևաբար հաղթում է այն գրականությունը, որ երիտասարդ է»,-ասաց ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
Ինչպես նշում է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, եթե տասը տարի առաջ երիտասարդական սերունդ որպես այդպիսին գուցե չկար, այսօր հրաշալի սերունդ ենք տեսնում:
Մասնակիցները կարևորեցին գրական փոխադարձ շարունակական շփումները, որոնք վեր են քաղաքական տարակարծություններից անգամ:
«2008 թվականի իրադարձություների(ռուս-վրացական պատերազմ-խմբ) ընթացքում ես մեկ օր անգամ չեմ մտածել, որ ռուս գրողները իմ ընկերները չեն, որ մեր հոգսերը նույնական չեն»,- նշում է վրաց արձակագիր Ռևազ Միշվելաձեն: