Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Ոստիկանությունն էլ կմաքրի աշխարհը

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը

Այս օրերին Եվրոպայում անցկացվում են Let's Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որ մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում են 90-ից ավելի երկրներ։
Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, եւ «Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառումը:
ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը` մեր երկրի բնապահպանական, սոցիալական ու կենցաղային այդ ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար: