Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական «Ջերմուկը» կդառնա փոշոտ (տեսանյութ)

Հասարակություն
330f00366ba6ca21ef3d136f268e1c52

Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանին բաց նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` պահանջելով կանգնեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը: Ավագանու 11 անդամ ստորագրել է նամակի տակ: «Այստեղ պիտի լինի կամ հանքարդյունաբերություն, կամ պիտի լինի տուրիզմ: Եթե պետք է ոչնչացնենք տուրիզմը, բերեք սա դարձնենք պղնձամոլիբդենային կոմբինատի նման Քաջարան»,- «ԷկոԼուր»-ին ասել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու նամակում մասնավորապես ասված է. «Մեծ է հավանականությունը, որ կխախտվեն հանքային աղբյուները սնող ընդերքի շերտերը, որի հետևանքով կարող են ցամաքել գործող աղբյուրները: Ամուլսարը գտնվում է Արփա և Որոտան գետերի ջրբաժանում: Հանքարդյունաբերության հետևանքով առաջացած դատարկ ապարների կույտը և պոչամբարը տեղակայվելու են առանձին տեղամասերում և Որոտան գետից գտնվելու են միջինը 200-300 մ հեռավորության վրա, իսկ Սպանդարյան ջրամբարից` 2.5 կմ: Ոսկու հանքը շահագործվելու է ընդամենը 15 տարի ժամկետով: Քաղաքի բնակիչների համար Ամուլսարի ողջ շրջակայքը հանդիսանում է խոտհարքների, ուտելի խոտաբույսերի և դեղաբույսերի հավաքման տարածք, և Ջերմուկ առողջարանային քաղաքն այդ առումով էկոտուրիզմի խոշոր կենտրոն է: Հանքի շահագործման ընթացքում պայթեցումներից առաջացած փոշին, որը հագեցած կլինի ծանր մետաղներով, կապականի ողջ էկոհամակարգը: Ջերմուկ առողջարանային քաղաքը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն որոշմամբ արդեն իսկ ուրվագծել է իր զարգացման ուղին, և քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող նման խոշոր հանքարդյունաբերությունը «Ջերմուկ» բրենդի վրա չի կարող աննպաստ ազդեցություն չթողնել:

Դիմելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Ջերմուկի համայնքի ավագանին ակնկալում է, որ լինելով պետական լիազորված մարմին` այն բոլոր միջոցներով կկանխի ու կարգելի Ամուլ սարի ոսկու հանքավայրի շահագործումը»: