Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաները պայթեցրե՞լ են

Հասարակություն
26ea6339b7a6603f7771ed54369b3e32

Մայիսի 27-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայում մեքենայի տակ ինչ-որ բան են գցել, և պայթել են մի քանի մեքենաներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Արեշի 45-րդ փողոցի թիվ 45 տան հարակից տարածքում դեռևս չպարզված առարկայի պայթյունից վնասվել է նշված վայրում կայանված «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան ապակին և անվադողը ու «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան երկու անվադողերը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված մետաղական բեկորները և պայթյունի արգասիքները առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։