Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագ սնունդ՝ վտանգավոր պայմաններում

Հասարակություն
7587216bee9f3a8f80aa90fab24b6870

«Անգլիայում երեխային վերցնում են ծնողից, եթե նա սխալ սննդակարգով է մեծացնում երեխային»,- այսօր առողջ սննդի համաշխարհային օրվա կապակցությամբ «Արմատ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա արագ սնունդը համարեց չարիք: Նա շեշտեց, որ խոսքը հատկապես գետնանցումներում պատրաստվող սնդին է վերաբերում, որտեղ չկան հիգենայի պայմաններ և առանց հոսող ջրի սնունդ են պատրաստում:

Արմեն Պողոսյանը կարևորեց ևս մի խնդիր: «Սննդամթերքի վրա գրված է պահպանել 6 ամիս... Քրիստսի ծննդից սկսած...»- հեգնեց նա՝ նշելով, որ եթե սննդի և հատկապես պաղպաղակի վրա նշված չէ ամսաթիվը, արդեն դա հանցանք է: Լցնովի պաղպաղակի որակի մասին Արմեն Պողոսյանը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, բայց հիգիենայի տեսանկյունից այն համարեց վտանգավոր: Նշեց, որ եղել են բողոքներ կաթնամթերքի և հատկապես մածունի հետ կապված և հիմա սննդի տեսչությունը ուսումնասիրություն է անցկացնում:

Էնդիկրինոլոգ Բամինե Բաղրամյանը նշեց, որ սնունդը պետք է ընդունել նստած, հանգիստ պայմաններում, «հակառակ դեպքում նյարդային համակարգը հակասության մեջ է դրվում, և ստամոքսը առաջին տուժողն է, որի արդյունքում գաստրիտ է առաջանում»:

Նա խորհուրդ տվեց հնարավորինս խուսափել պատրաստի սնունդ գնելուց:

«Բնությունը տվել է մեզ ամեն ինչ-որ մենք երկար տարիներ առողջ մնանք, իսկ մենք մեր ամբողջ կյանքում անում ենք ամեն ինչ, որ այդ հավասարակշռությունը խախտենք: Օրգանիզմի հարմարվողականության ունակությունը շատ մեծ են: Ոչ մի հիվանդություն չի զարգանում մեկ անգամ խախտում անելով, զարգանում են տարիների ընթացքում, երբ անընդհատ ենք խախտում: Այսօրվանից պետք է մտածենք մեր ազգի ապագայի մասին՝ մեր աչքի առաջ ունենալով ԱՄՆ-ի, Եվրոպայի օրինակները, քանի որ վաղը-մյուս օրը մեզ նույն ճարպակալումն է սպասվում»,- ասաց Բամինե Բաղրամյանը:

Բանախոսները խորհուրդ տվեցին հնարավորության սահմաններում ճիշտ սնվել, հատկապես շատ օգտագործել կաթնամթերք, միրգ ու բանջարեղեն: