A
A
Փուչիկների գործով ձերբակալվածներ չկան
Մայիսի 4-ի փուչիկների գործով ձերբակալվածներ չկան,-Ա1+-ին տեղեկացրեց ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։ Ըստ նրա, նախաքննությունը դեռ շարունակվում է։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի տեղեկացմամբ՝ այս պահին այրվածքաբանության եւ ճառագայթաբանության կենտրոնում գտնվում է մայիսի 4-ի փուչիկների պայթունից տուժած 11 հոգի։ 9 հոգի վերջին օրերին ենթարկվել է պլաստիկ վիրահատության։ Տիկին Հունանյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօրվա դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում փուչիկների պայթյունից տուժած ոչ մեկը չկա։