Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկեսուրին կդատեն դռնփակ

Հասարակություն
677ec16426d84df2d684d40ddc59f965

Ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ։

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է այս գործով անցնող մյուս տուժողի՝ Մելինե Բայաթյանի եւ ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Մարիամ Գեւորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ միջնորդության բավարարումից հետո, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, իսկ միջնորդությունը հիմնավորելու համար երկու օր ժամանակ է խնդրել։

Դատական նիստը կշարունակվի հունիսի 1-ին։

Հիշեցնենք, որ ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանը ամուսնանալուց մոտ 10 ամիս անց վերադարձել է Հայաստան Ռուսաստանից։

Գործով անցնող մյուս տուժողը՝ Մելինե Բայաթյանը, Մարիամ Գեւորգյանի ամուսնու առաջին կինն է եղել։