A
A
Հրդեհի վտանգ Ռազմական ոստիկանությունում
Մայիսի 29-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում՝ ռազմական ոստիկանության շենքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել են:
Պարզվել է, որ հանգստի սենյակում տեղի է ունեցել հեռուստացույցի էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։