Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում արգելվելու է փողկապ կրելը

Հասարակություն
f8bba2e83096769a965f3a123551a6bf

Իրանի հոգևոր ոստիկանությունը պատրաստվում է վերականգնել փողկապներ վաճառելու արգելանքը՝ համարելով այն «անկումնայնություն», որը ըստ նրանց՝ հարիր է միայն արևմտյան երկրներին, գրում է The Guardian-ը։

Իրանում փողկապ կրելը արգելվեց 1979 թ.-ի Իսլամական հեղափոխությունից հետո, որպես իսլամի օրենքները խախտելու նշան, սակայն այդ որոշումը երկար ժամանակ արհամարհվում էր, և իրանցիներից շատերը շարունակում էին փողկապ կրել։ Իսկ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք, այդ արգելանքը այնքան թուլացավ, որ փողկապներ սկսեցին ներկրել և վաճառել Իրանի գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքներում։

«Փողկապ կրելու արգելանքին ոչ ոք լրջագույն ուշադրություն չի դարձրել և հենց այդ պատճառով էլ խանութներում դրանց վաճառքը այդքան մեծացել է», -ISNA գործակալությանն է հայտնել վաճառողներից մեկը՝ ասելով, որ խանութների տերերին հրահանգված է ցուցափեղկերից հանել փողկապների ցուցադրությունը, հակառակ դեպքում նրանց խանութները կփակվեն։