Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք ավելի դժվարությամբ չեն ծխում

Հասարակություն
a1273ffac6a96509a994cf955f0bd854

Ծխախոտից առաջացած ծանր հիվանդությունների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 3-րդ կամ 4-րդ տեղը: Այս մասին է վկայում է Ամերիկայի հակաքաղցքեղային միության հետազոտությունը: Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը իր ուսումնասիրությունները ներկայացրեց նաեւ Հայաստանում ծխելու դեմ ազգային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը:

«Երեք չորս հազար մարդ տարեկան մահանում է ծխախոտի օգտագործման հետեւանքով առաջացած հիվանդություններից»,-ասաց նա։

Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ Հայաստանում հիմնականում տղամարդիկ են ծխախոտ օգտագործողները:

Միաժամանակ տղամարդիկ ավելի հեշտ են հրաժարվում ծխախոտից, քան կանայք: Պարզվել է նաեւ, որ Երեւանում ծխող կանայք ավելի շատ են, քան մարզերում;

Ծխելը վնաս է առողջությանը՝ պարզագույն ճշմարտությունը մեկ անգամ եւս հիշեցնելու համար այսօր միջոցառում էր կազմակերպվել նաեւ Սիրահարների այգում: Այսօրվանից որոշվեց, որ այգում այս հատվածում՝ ծխելն արգելվում: Նախաձեռնության հեղինակը «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքն է։