«Հազարան բլբուլ»՝ Համազգայինի բեմում
Այսօր Համազգային պետական թատրոնում մեկնարկել է «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որը շարունակվելու է նաեւ հունիսի 3-ին եւ 4-ին:
Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները:
Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգում, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Այս մասին հայտնում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը։