Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոմինգոն՝ Խաղաղության արտիստ

Հասարակություն
b73fa65c280a48c6028ccb7a312a3194

Իսպանացի աշխարհահռչակ տենոր՝ Պլասիդո Դոմինգոյին շնորհվել է UNESCO -ի Խաղաղության արտիստի կոչում

Այս մասին իսպանական հեռուստաընկերություններից մեկին հայտնել է անձամբ երգիչը՝ Լիսաբոնում երեկ երեկոյան անցկացված Europa Nostra մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Դոմինգոն ժյուրիի նախագահն էր։

Ինչպես պատմել է երգիչը UNESCO-ի որոշումը, որը «մեծ պատիվ է իր համար»,միանգամայն անակնկալ է եղել։

«Հիմա պետք է հանդիպեմ կազմակերպության ղեկավարների հետ և կքննարկենք, տեսնենք, թե իմ աշխատանքները ինչ ուղղվածությամբ պետք է ընթանան և որտեղ կարող եմ առավել օգտակար լինել», ասել է Իսպանացի երգիչը։

Այս կոչումը տրվում է հանրային և համաշխարհային խնդիրներում խաղաղության ներդրում ունեցող անհատներին, օժտելով նրանց՝ արդարության, հանդուրժողականության, երեխաների հանդեպ ուշադրության, անգրագիտության դեմ պայքարի և միջավայրի պաշտպանության խնդիրները հանրությանը իրազեկելու և նրանց ուշադրությունը այդ խնդիրներին բևեռելու առաքելությամբ։

Ըստ ИТАР-ТАСС-ի՝ այդ կոչումին արժանացել են բրազիլացի երգիչ Ժիլբերտու Ժիլը, ճապոնացի երաժիշտ Էյդզին Նիմուրան, պորտուգալացի արտիստուհի և ռեժիսոր Մարիա դը Մադեյրոսը, ռուս դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, հայտնի երգչուհի Ալսուն և այլոք։