Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա Երեւանի կենտրոնում

Հասարակություն
71ede93e5d444c89eed516edb01e26fd

Չորս 7 հարկանի շենք՝ մանկապարտեզի և կանաչ տարածքների փոխարեն: Ըստ Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների սա է իրենց առաջարկում «ԱվագՇին» ընկերությունը: Բնակիչներն այսօր հենց իրենց բակում բողոքի ակցիա իրականացրեցին՝ հանուն իրենց երեխաների:

Արդեն 1.5 տարի է՝ ինչ 14-ամյա Լևոնն ու իր ընկերները խաղահրապարակ չունեն: Նախկինում երեխաները խաղում էին այս դարպասներից այն կողմ գտնվող մանկապարտեզի բակում, իսկ այսօր պետք է բավարարվեն միայն շենքի փոքրիկ ու նեղ հատվածով:

Նալբանդյան 106/1 հասցեի թե երեխաների եւ թե մեծահասակների ցանկությունն ու պահանջը մեկն է` կանաչ տարածք։


Մոտ 300 բնակիչ արդեն ստորագրել է, որ դեմ է իրենց բակում իրականացվելիք ապօրինի շինարարությանը: Նրանց խոսքերով, առանց որևէ հանրային լսման և շինարարության թույլտվության փաստաթղթի «ԱվագՇին» ընկերությունը փորձում է սկսել շինաշխատանքները: