Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսուչ են ներկայացել ու փորձել գումար շորթել

Հասարակություն
3fd9ae52f533be108ee0dbebbd2329f7

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:

ՊԵԿ-ը հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, կամ 060 544 611 կամ 060 544 866 հեռախոսահամարներով, կամ էլ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով: