Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթը օգտակար է կանանց համար

Հասարակություն
b7c8902ddd22265dd87282a4f8a7bbca

Երկաթի հավելումներով հաբերը կարող են օգնել կանանց հաղթահարել հոգնածությունը, անգամ եթե նրանք սակավարյունությամբ չեն տառապում, գտնում են շվեյցարացի հետազոտողները։

Արյան մեջ երկաթի պակասն է, ըստ գիտնականների, կանանց մոտ քնկոտության, թուլության պատճառը։ Հետազոտությունը հիմնվում է 198, սեռական հասունության մեջ գտնվող 18-53 տարեկան կանանց ուսումնասիրության վրա։

Բժիշկ Բեռնարդ Ֆավրատի հավաստմամբ՝ երկաթ պարունակող հաբերը 12 շաբաթվա ընթացքում հոգնածությունը, թուլությունը նվազեցնում են 50%-ով։

Մինչ այժմ վիրահատությունների ժամանակ նկատվող հոգնածությունը տարածված ու անբացատրելի խնդիրներից էր։ Այսօր այն կարող է հաղթահարվել երկաթ պարունակող հաբերի միջոցով։