Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողների վիճակը միջին ծանրության է

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Հունիսի 4-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում վիրավորված 5 զինվորների՝ Մուշեղ Նուրբեկյանի, Իգիթ Հովհաննիսյանի, Մաքսիմ Մելքոնյանի, Սեդրակ Շահբազյանի, Արտակ Մնացականյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Կորյուն Իրիցյանինը՝ բավարար։

ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ վիրավորներից 3-ը գտնվում են ՊՆ Երեւանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, երկուսը՝ Տավուշի, իսկ մեկը Վանաձորի կայազորային հոսպիտալում։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել էր 3 զինծառայող՝ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը եւ Կարեն Դավթյանը։

Ի դեպ, հունիսի 7-ին Երեւանում տեղի է ունենալու սգո երթ՝ ի հիշատակ զոհված զինծառայողների։