Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայ Ռիչին գտել է «Գանձերի կղզին»

Հասարակություն
dd54d49932f8ecb0d649801354d07b23

Բրիտանացի աշխարհահռչակ կինոբեմադրիչ Գայ Ռիչին կմասնակցի Warner Bros-ի ծրագրած Ռոբերտ Ստիվենսոնի «Գանձերի կղզին» ստեղծագործության նոր էկրանավորման աշխատանքներին։

Վերջին տարիներին ռեժիսորը կարծես լրջորեն որոշել է զբաղվել դասական գրականության էկրանավորմամբ։ Շերլոկ Հոլմսի մասին նրա ֆիլմը մեծամասամբ դրական արձագանքներ ստացավ և վաստակեց ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Նախագծի սցենարիստը Ալեքս Հարակիսն է լինելու։ Հայտնի է, որ նոր էկրանավորման մեջ շեշտը դրվելու է Ջոն Սիլվերի և Ջիմ Հոկինսի փոխհարաբերությունների վրա։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսեն նկարահանման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Ստիվենսոնի վեպի հիման վրա 1918 թվականից մի շարք ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում՝ համր ֆիլմի աստղ Շիրլի Մեյսոնի մասնակցությամբ 1920 թվականին էկրանավորված «Գանձերի կղզին» ֆիլմը։