Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ, լռության րոպե, ֆուտբոլային կրքեր, 3։0 (տեսանյութ)

Հասարակություն
0ddc7c8caa6ed24253c8106420fdba49

Հանրապետական մարզադաշտն այս պահին լեփ-լեցուն է ֆուտբոլասերներով։ Հայաստան- Ղազախստան ընկերական հանդիպմանը ներկա գտնվելու համար հայ ֆուտբոլասերները խաղից 2 ժամ առաջ արդեն մարզադաշտում էին։ Նրանք մարզադաշտ հասան երթով՝ սուլոցներով, վանկարկումներով։ Երեւանի կենտրոնական փողոցներում երկրապագուները նաեւ ավտոերթ անցկացրին։

Ֆուտբոլասեր Հայկ Սարգսյանը համոզված է, որ հաղթելու է Հայաստանի հավաքականը։ «Հաղթելու ենք 4։ 1 հաշվով։ Առաջին գոլը կխփի Մարկոսը։ Գոլի հեղինակ կդառնա նաև Յուրա Մովսիսյանը»,- խաղիղ առաջ ասում էր Հայկը։

Մինչ խաղի մեկնարկը հայ և ղազախ ֆուտբոլիստները 1 րոպե լռությամբ հանգեցին երեկ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինծառայողների, ինչպես նաև մայիսի 31-ին Ղազախստանի ` Չինաստանի հետ սահմանամերձ հատվածում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 12 սահմանապահների հիշատակը։

Այս պահին ընթանում է ընկերական խաղի առաջին խաղակեսը, և Հայաստանի հավաքականը 3 գոլի տարբերությամբ առաջ է իր մրցակցից: Երկու գոլերի  հեղինակ է դարցել  Գեւորգ Ղազարյանն է, իսկ երրորդ գնդակը Ղազախստանի դարպասում հայտնվեց Յուրա Մովսիսյանի շնորհիվ։

Ի դեպ, հանդիպման առաջին կեսում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը ոտքի վնասվածք ստացավ և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։

Խաղն ավարտվեց 3։0 հաշվով։)