Պայթյուն դեսպանատան մոտ
Լիբիայի Բենգազա քաղաքում, փորձել են պայթեցնել ԱՄՆ դեսպանատունը, այսօր տեղեկացրել է «Сегодня.ua» լրատվական գործակալությունը։
Փոքր հոզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել դեսպանատան ներքին պատերից մեկի մեջ, ոչ մեկին չի վնասել։
ԱՄՆ Պետքարտուղարությունը իր պաշտոնական հայտարարության մեջ դատապարտել է Բենգազայում դեսպանատան դեմ կատարված ահաբեկչությունը և դիմելով տեղական իշխանություններին, խնդրել է ուժեղացնել շենքի պաշտպանությունը։
Լիբիայի իշխանությունները դեռևս տեղեկություն չունեն, թե որ ուժերն են կանգնած ահաբեկչության ետևում։ Կատարվում է հետաքննություն։
Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, Բենգազայում օտարերկրյա դիվանագետների դեմ կիրառված։ Ապրիլին փորձել են պայթեցնել՝ ՄԱԿ-ի ավտոշարասունը , որտեղ ավտոմեքենաներից մեկում գտնվել է Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար՝ Իան Մարտինը։ Բարեբախտաբար, ինքնաշեն ռումբը պայթել էր՝ չհասած ավտոշարասյանը։