Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Արշալույս գյուղի մոտ

Հասարակություն
e25b856b1d3cf4f6738eb5160f6eda27

Հունիսի 8-ին, ժամը 03.05-ին  ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ում` Արշալույս գյուղի մոտ:


Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 32 ՏՕ 862 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:


Պատահարի հետևանքով վարորդ` 1976 թ. ծնված Երվանդ Առաքելյանը և ուղևոր` 1975 թ. ծնված Արթուր Ծատուրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Բախվել են մեքենաներ


Հունիսի 8-ին ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 20.15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի 27 ՍԼ 507 պ/հ (վարորդ` 1951 թ. ծնված Հերբերտ Մկրտչյան) և «Նիսսան» մակնիշի 24 ՍՍ 795 պ/հ (վարորդ` 1975 թ. ծնված Հովսեփ Մարգարյան) ավտոմեքենաները:


Պատահարի հետևանքով «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1962 թ. ծնված Հակոբ Մկրտչյանը և 1967 թ. ծնված Գոռ Կռնչոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց:


Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։