Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամուլսարը ամուլ չի դառնա»

Հասարակություն
10324cbe95bf7e7ba450a641bfd35455

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը ուսուցողական-ճանաչողական արշավ է կազմակերպել դեպի Ամուլսար։

«Ամուլսարը ամուլ չի դառնա» պաստառներով այս պահին արշավականները բարձրանում են սար, ուր տանող ճանապարհն անցնում Ջերմուկի աղբանոցի միջով։ Երեւանից մեկնած բնապահպաններին ու լրագրողներին ճանապարհին միացել են Եղեգնաձորի և Վայքի երիտասարդները, Ջերմուկի բնակիչները։

Նախաձեռնությունը ահազանգում է՝ հանքարդյունաբերության ծանր ձեռքերն արդեն հասել են Ջերմուկ, եւ «սա պայքար է Սևանա լճի, երկու խոշոր ջրամբարների,ռազմավարական նշանակություն ունեցող թունելի, ողջ Սյունիք և Վայոց Ձոր մարզերիգյուղատնտեսության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի ազգային հարստության և այն մարդկանց առողջության համար, ում կյանքն ու առողջությունը դրված է կասկածի տակ տվյալ տարածքում 100 տոննա ուրանային պաշարների պատճառով»:

Նախաձեռնության հայտարարության մեջ նշվում է.

1. Մենք պահանջում ենք վերանայել բոլոր կայացված որոշումները, և ազդակիր համայնք ճանաչել Ջերմուկը:

2. Նախապատվություն տալ Ջերմուկ ազգային պարկի ստեղծմանը և բացառել որևէ կազմակերպության կողմից որևիցե հանքարդյունաբերական գործունեություն: