Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլմ՝ Գինեսի ռեկորդների գրքի հիման վրա

Հասարակություն
d6d18446f7315db5e254ac970ed113f0

Warner Bros. կինոարտադրող ընկերությունը ծրագրում է գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ նկարահանել Գինեսի ռեկորդների գրքի հիման վրա։

Ֆիլմի սցենարիստն արդեն հայտնի է։ Դենիել Չունն է, ով աշխատել է մի շարք ճանաչված հեռուստասերիալների վրա, ինչպիսին է՝ «Սիմփսոնները»։ Ներկայումս որևէ այլ մանրամասն ֆիլմի սցենարի մասին հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն արկածային մարտաֆիլմ է լինելու։

Հիշեցնենք, որ Գինեսի ռեկորդների գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1955թ.։ Այդպիսի գիրք ստեղծելու գաղափարը ծնվել է գարեջուր արտադրող իռլանդական «Գինես» ընկերության կառավարիչ Խյու Բիվերի գլխում։ Մի անգամ գրազ է գալիս, թե եվրոպական թռչուններից ամենարագաշարժը որն է։ Փնտրելով բոլոր տեղակատուներում՝ հասկանում է, որ սպառիչ պատասխան տվող որևէ գիրք չկա։

Այդ ժամանակից ի վեր ամեն տարի աշխարհի 30 լեզուներով լույս է տեսնում Գինեսի ռեկորդների գիրքը։