A
A
Միջադեպ Ամուլսարի վրա (տեսանյութ)
Ամուլսարի հանք հասնել այսօր բնապահպաններին չի հաջողվել։ Ոստիկանները թույլ չեն տվել։ Այնտեղ նաեւ բնակիչների մի խումբ ակցիա էր անում։
Մինչ բնապահապանները բողոք-արշավով պահանջում են Ջերմուկը հանք չդարձնել, մի խումբ սիսիանցիներ էլ բողոքի ակցիան են անում այդ բնապահպանների դեմ։ Սիսիանի Գորայք համայնքի բնակիչները պահանջել են բնապահպաններին իրենց «հացին վայիս չանել»։ 60 հոգի այդ գյուղից աշխատում է «Գեոթիմ» ընկերությունում։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը նրանց բացատրում էր, թե ինչքան վտանգավոր կարող է լինել հանքի շահագործումը, սակայն բնակիչները չէին ընդունում։ Այստեղ էր նաեւ Ջերմուկի քաղաքապետը, ով , ի տարբերություն Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանի, դեմ է հանքի շահագործմանը։