Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինաստանի դատախազը անկեղծություն է զգացել (տեսանյութ)

Հասարակություն
611ca95696d189d1940f12b517c3d3c3

Երեւանում շամպայնով լի գավաթներն բարձրացվեցին ի նշան ՀՀ եւ ՉԺՀ գլխավոր դատախազությունների համագործակցության: Այսօր ստորագրվեց 2012-13թթ. իրավական համագործակցության երկկողմ համաձայանագիր.

Այն, ըստ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, հնարավորություն կտա առավել սերտ համագործակցել իրավական ոլորտում։

Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ առաջին իրավական համաձայանագիրը կնքվել է 13 տարի առաջ Պեկինում:

Իսկ այսօր կնքված համաձայնագիրն վերաբերում է մաքսանենգությանը, համացանցի օգտագործմամբ խարդախության կանխարգելմանը: Նման համաձայնագիր ՀՀ-ն բացի Չինաստանից, կնքել է նաեւ ՌԴ-ի հետ: 4 օրյա այցով Հայաստանում գտնվող Չինաստանի գլխավոր դատախազը չթաքցրեց, որ լուրջ հեռանկաները ունի Հայաստանի հետ կապված:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմին ասաց. « Այս տարի լրանում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, դրա համար մեր այցն ունի առանձնահատուկ նշանակություն: Մեր երկրների միջեւ կա նաեւ դարերի բարեկամություն. 2000 տարի առաջ Մետաքսի ճանապարհն արդեն միավորել էր մեզ: Ես արդեն 2-րդ տարին է` այցելում եմ Հայաստան ու անձնապես զգում եմ ձեր անկեղծ բարի զգացմունքները չինացի ժողովրդի նկատմամբ եւ մեր մեջ իսկապես եղբայրական հարաբերություններ են»:

Համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների դատախազներն անմիջապես լքեցին դահլիճը, եւ լրագրողները զրկվեցին նրանց հարցեր տալու հնարավորությունից: