Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը աղջկան մոռացել է ռեստորանում

Հասարակություն
08daf231131092f129b3a513c5a4a559

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը և նրա կինը միայն տուն հասնելուց հետո են հայտնաբերել, որ իրենց 8- ամյա երեխային մոռացել են ռեստորանում, որտեղ ընտանիքով գնացել էին ընթրելու։

Նրանց 8-ամյա դուստրը՝ Նենսին տուն գնալուց առաջ մտել է զուգարան։ Ծնողները չնկատելով երեխայի բացակայությունը՝ առանձին մեքենաներով տուն են գնացել։
Վարչապետը տուն է գնացել ծառայողական մեքենայով, իսկ կինը՝ Սամանթան, մյուս երեխաների ՝ 22 ամյա Ֆլորենսի և կրտսեր որդու՝ 6 -ամյա Արթուրի հետ նստել են մեկ այլ մեքենա։ Մայրը կարծել է, թե Նենսին հոր հետ է։ Նույնը մտածել է նաև Կամերոնը։

Հայտնաբերելով, որ երեխան իրենց հետ չէ, շփոթված ծնողները անմիջապես զանգահարել են ռեստորան, որտեղից նրանց հայտնել են, թե իրենց դստեր հետ ամեն բան կարգին է և որ երեխային հսկում են անվտանգության աշխատակիցները։
Վարչապետը արագ ետ է դարձել և վերցրել երեխային։