Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրշեջ մեքենաներում՝ տեսախցիկներ

Հասարակություն
841eb5780709836e24d2cc11deec6b71

«Ավիաինֆոտել» ընկերությունը ԱԻ նախարարին այսօր առաջարկություն է ներկայացրել ապահովել հրշեջ մասերն ու հրշեջ-փրկարարական մեքենաները տեսախցիկներով ու տեղորոշիչ սարքերով, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով որոշել դեպքի կամ տուժածների գտնվելու վայրը, կհեշտացնի արձագանքման գործընթացի կառավարումն ու կբարձրացնի փրկարարական գործողությունների արդյունավետությունը:

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:

Ի դեպ, «ՍՊԱԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ ծրագիր է մշակվում նոր սերնդի դեֆորմոգրաֆ և թեքաչափ սարքեր ձեռբերելու ուղղությամբ, ինչը հավանության արժանացավ նախարարի կողմից: