Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Էջմիածնի տոնն էր

Հասարակություն
c64da18e11aa5963e14cac1348937d00

Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր ՏաՃարում պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: 

Ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի այն վեմն է, որ միավորում է հայի ոգին, Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ այսօր Հայոց Հայրապետական Աթոռը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր:

«...Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն է՝ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը և հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաև որևէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», - պատգամեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:
Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության համար:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական գրասենյակը։